Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ McKinsey Digital ընկերության EEMA տարածաշրջանում կառավարիչ գործընկեր Ալեքսանդր Սուխարեւսկու եւ նույն ընկերության կրտսեր գործընկեր Արսեն Ստորոժեւի հոդվածից՝ հրապարակված Harvard Business Review կայքում:Ճգնաժամից ավելի քիչ կորուստներով դուրս գալու եւ հետագա մրցակցությանը պատրաստ լինելու առումով շանսերն ավելի շատ են նրանց մոտ, ովքեր կարող են արագ արձագանքել փոփոխություններին: McKinsey-ի կողմից հարցված եվրոպական եւ ասիական բանկերի ու հեռահաղորդակցության ընկերությունների գլխավոր տնօրենները պատմել են, թե բիզնես վարելու ինչպիսի ճկուն մոդելն է օգնել իրենց համավարակի ժամանակ: Կառուցվածքային ճկունությունը հնարավորություն է տվել թվայնացնել կապուղիները եւ ավելացնել վաճառքները 100-400%-ով, տեղափոխել աշխատակիցներին հեռահար աշխատանքի ռեժիմի եւ հաղթահարել անորոշությունը: Ճկուն մոտեցումը նաեւ օգնել է եվրոպական ռիթեյլերներից մեկին բացել նոր ինտերնետ խանութ ընդամենը 13 շաբաթվա ընթացքում՝ ապահովելով թվային եկամուտի թռիչք:Ճկունությունն օգնել է նաեւ մինչ ներկայիս ճգնաժամը: COVID-19 համավարակից առաջ McKinsey-ի կողմից կատարած հետազոտությունը փաստում է, որ տարբեր ոլորտներից կազմակերպությունները կարող են բարելավել իրենց ֆինանսական ցուցանիշները 20–30%-ով, գործառնական գործունեության արդյունավետությունը՝ 30–50%-ով, հաճախորդների բավարարվածությունը եւ աշխատակիցների ներգրավվածությունը՝ 30 կետով:Տվյալների մեծ զանգվածի հիման վրա՝ ստացված 2015-2020թթ. ընթացքում 20-ից ավել գործառնական եւ թվային փոխակերպման նախագծերի համալիր ուսումնասիրության, ինչպես նաեւ համավարակի ընթացքում ընկերությունների հարցման արդյունքներով, առանձնացվել են նոր գործառնական մոդելների պարտադիր տարրերը, որոնք կարող են դառնալ հաջող մրցակցության հիմք համավարակի ժամանակ եւ դրանից հետո: ՏեխնոլոգիաներՀետ մնալուց խուսափելու համար պետք է մոռանալ բաժանումը բիզնեսի եւ ՏՏ ծառայության միջեւ եւ դիտարկել յուրաքանչյուր ընկերություն որպես տեխնոլոգիական: Դա նշանակում է ծրագրային ապահովման մշակման համար առաջադեմ գործիքների, հանրային եւ անհատական ամպային հարթակների օգտագործում, ավտոմատացում, թեստավորում, ՏՏ համակարգերի ներդրում եւ շահագործում, ինչպես նաեւ անցում դեպի անխափան ՏՏ զարգացում (Continuous Delivery):ԱնձնակազմԲոլոր տիպի ընկերություններում, որոնք նախկինում չէին պատկերացնում տանից անցկացվող խորհրդակցությունների մասին, տեղի է ունեցել կորպորատիվ վարվելակարգի տեղաշարժ դեպի առցանց տիրույթ: Հարցված ղեկավարները զանգվածաբար նշում են իրենց ծրագրերի մասին, այն է՝ հրաժարվել գրասենյակային տարածքների մի մասից ի օգուտ քովորքինգների վարձույթի, տեխնիկական մասնագետների թիրախավորված կերպով աշխատանքի վերցնել եւ ներգրավել աշխատակիցների ուրիշ երկրներից եւ տարածաշրջաններից, այդ թվում՝ հաճախորդների սպասարկման կենտրոններում հեռահար աշխատանքի համար:ԳործընկերություններԿապուղիների եւ ծառայությունների հարմարեցումը կարանտինի պայմաններին ստիպում է ստեղծել նոր գործընկերություններ: Նպատակն է՝ ավելի արագ ու էժան ստանալ պրոդուկտներ, ծառայություններ կամ հաճախորդային փորձի բաղադրիչներ: Օրինակ, հակաճգնաժամային ծառայությունների փաթեթներ ստեղծելու համար հեռահաղորդակցության օպերատորները դաշինքի մեջ են մտնում առեւտրային մատակարարների, ֆինանսական ընկերությունների եւ սթրիմինգային ծառայությունների հետ: ՌազմավարությունՃգնաժամից դուրս գալու հետ մեկտեղ մենք սպասում ենք խորացված վերլուծության օգտագործման ընդլայնման: Օրինակ, արհեստական բանականության օգտագործումը մարքեթինգում եւ վաճառքներում առաջնորդներին արդեն բերում է 5-10% լրացուցիչ եկամուտ, իսկ տարբեր օգտատերերի խմբերի վրա թվային պրոդուկտի ավտոմատացված թեստավորումը խոշոր եվրոպական բանկին հնարավորություն է տվել ավելացնել վաճառքների կոնվերսիան 50%-ով:ԳործընթացներՀամավարակի պայմաններում ընկերությունները ստիպված են գործել կոշտ ժամանակային պայմաններում, օպերատիվ ճշգրտելով երկարաժամկետ եւ կարճաժամկետ առաջնահերթությունները, ինչպես նաեւ հարմարեցնելով կապիտալ եւ գործառնական ծախսերը առկա հանգամանքներին: Ճկուն գործառնական մոդելներով ընկերություններն արդեն ներդրել են եռամսյակային եւ երկշաբաթյա պլանավորման ցիկլեր, որոնք հնարավորություն են տալիս հետեւել եւ ճշգրտել պլանները փաստացի արդյունքների հիման վրա: Տարբեր երկրներից եւ ոլորտներից հարցված տնօրենների մեծամասնությունը՝ հեռահաղորդակցությունից մինչեւ դեղագործություն, նշել է կառավարման ոլորտում ճկուն մոտեցումների կարեւորությունը (դրանք օգնում են հարթեցնել անցումային փուլի դժվարությունները), ինչպես նաեւ եռամսյակային (QBR) ճկուն պլանավորման առանցքային դերը, որը հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով պատասխանել համավարակի մարտահրավերներին եւ աշխատանքային ռեժիմում վերանայել նպատակների ու ռեսուրսների առաջնահերթությունները: Tweet Դիտում՝ 2688