ԵՄ-ն հուլիսի 1-ից կարող է բացել սահմաններն այլ երկրների համար

11.06.2020 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Ժոզեփ Բորել #սահման
Եվրամիության սահմանների բացումը այլ երկրների քաղաքացիների համար կարող է սկսվել արդեն հուլիսի 1-ից։

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը (Josep Borrell)։

Նա ասել է, որ Եվրահանձնաժողովը մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջ կառաջարկի իր մոտեցումը՝ այլ երկրների քաղաքացիների Եվրամիություն մուտքի համար սահմանափակումները վերացնելու վերաբերյալ։  

Բրյուսելը կառաջարկի Եվրամիության անդամ երկրներին համակարգված մոտեցում՝ հիմնված սահմանների մասնակի եւ աստիճանական բացման վրա, հայտնում է France24-ը։ Եվրահանձնաժողովը հաշվի կառնի նաեւ այն հանգամանքը, որ որոշ երկրներ արդեն իսկ սկսել են միակողմանի թուլացնել վերահսկողությունը:

Շենգենյան գոտի եւ Եվրամիություն մուտքի արգելքը մտցվել էր մարտի 17-ին եւ երկու անգամ երկարաձգվել: Մայիսի կեսից Եվրամիության որոշ անդամ երկրներ սկսեցին հայտնել սահմանների բացման միակողմանի որոշումների մասին՝ ինչպես ԵՄ այլ երկրների, այնպես էլ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար:
Դիտում՝ 3364
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW