Երեւան /Մեդիամաքս/. ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունը ## այսօր հայտարարել է եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնությունների արդյունքները ներկայացնող SMS-ծառայության կոմերցիոն շահագործման մեկնարկի մասին:Ծառայությունը մատուցվում է “Ֆուտբոլ365” շաբաթաթերթի հետ համագործակցաբար: Նախագծի տեխնիկական գործընկերն է Mobbis ընկերությունը:Նախագծի մասին մանրամասն տեղեկությունն ու պրեֆիքսների/հապավումների ցանկին կարելի է ծանոթանալ http://www.1500.am/football.html հասցեով:“ԱրմենՏել” եւ “Վիվասել” բջջային օպերտաորների բաժանորդները, ուղարկելով համապատասխան պրեֆիքս/հապավումը 1500 կարճ համարին, կստատնան պատասխան հաղորդագրություն, որը տեղեկատվություն կպարունակի այդ օրվա խաղերի մեկնարկի, ընթացքի եւ վերջնական արդյունքների մասին` կախված հաղորդագրության ուղարկման ժամանակից: Օրինակ, 1500 կարճ համարին ուղարկելով ISP պրեֆիքս/հապավումը, բաժանորդը տեղեկատվություն կստանա Իսպանիայի առաջնության խաղերի վերաբերյալ:Մեկ հաղորդագրության արժեքն է 150 դրամ (ներառյալ ԱԱՀ): Tweet Դիտում՝ 6323