Նախարար. Փոխվելու է գյուղատնտեսական գործունեություն վարելու վարքագիծը
10.06.2020 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Ունեցել ենք մոտ 4% նվազում՝ 2018-ի համեմատությամբ: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է թե բուսաբուծության, թե անասնաբուծության բնագավառներում: Գյուղատնտեսությունը տնտեսության այն ոլորտն է, որտեղ այսօր ունենք դեռեւս ամենաընդգծված ձեւով տարբերվող ցածր արտադրողականություն՝ տնտեսության մյուս ոլորտների համեմատությամբ»,- ասել է նախարարը՝ Ազգային ժողովում 2019-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:
Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանը քայլեր է ձեռնարկում փոխելու գյուղատնտեսական գործունեություն վարելու վարքագիծը՝ աշխարհին համահունչ գյուղատնտեսություն ունենալու համար:
«Կառավարության կողմից գյուղոլորտում իրականացված աջակցության ծրագրերը մեծ պահանջվածություն ունեն: Այս պահի դրությամբ գյուղատնտեսության մեջ մոտ 60 մլրդ ծավալով վարկեր ամբողջովին սուբսիդավորվում են կառավարության կողմից։ Այդ վարկերը տնտեսություններին տրվում են 0% կամ 2-3% տոկոսադրույքով՝ կաթիլային ոռոգման, ինտենսիվ այգիների տնկման, գյուղատնտեսական տեխնիկա եւ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար:
Այսինքն՝ այս ծրագրերի արդյունքում իրականացվում է գյուղացիական տնտեսություն վարելու նոր վարքագիծ, որը պետք է լինի ավելի արտադրողական»,- նշել է Տիգրան Խաչատրյանը:
Նա հավելել է, որ գյուղատնտեսությունը բարձր չափով մասնակցություն պետք է ունենա առաջիկա տարիների տնտեսական աճին:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: