“Վիմպելկոմը” խոստանում է, որ Հայաստանում կգործի “ամենաժամանակակից ֆիքսված ցանցերից մեկը”

18.03.2008 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մոտակա 2 տարիներին Հայաստանում ##կսկսի գործել ամենաժամանակակց ֆիքսված ցանցերից մեկը, այսօր Երեւանում հայտարարել է ԱՊՀ երկրներում “Վիմպելկոմ” ընկերության տեխնիկական տնօրեն Իլյա Չուլյուկինը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործաալությունը, Իլյա Չուլյուկինն ասել է, որ Հայաստանում կներդրվի սկզբունքորեն նոր կոնվերգենտային /համակցված/ ցանց, որը նախատեսում է բջջային եւ ֆիքսված կապի ապրանքատեսակների հավաքածու:

ԱՊՀ երկրներում “Վիմպելկոմի” տեխնիկական տնօրենը հայտնել է, որ ներկայումս ընթանում է “ԱրմենՏել” ընկերության ֆիքսված կապի խորը արդիականացման գործընթացը: Ընդ որում, նկատել է նա, Հայաստանում, ինչպես ԱՊՀ շատ երկրներում, գոյություն ունեն համարների տարողության եւ խորհրդային պղնձե լարերի փոփոխման գլոբալ խնդիրներ:

Խոսելով “ԱրմենՏելի” բջջային կապի մասին, Իլյա Չուլյուկինն ասել է, որ 2007 թվականին ներդրվել են 2G եւ 3G սերնդի նոր կոմուտատորներ, ինչպես նաեւ ժամանակակից բիլինգային համակարգ:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին այն մասին, թե ինչպիսի±ն են լինելու Հայաստանում 3G առաջին տարրերը, Իլյա Չուլյուկինն ասել է, որ դա կլինի մի լուծում, որը թույլ կտա “մեկ կապոցով” փոխանցել լայնաշերտ ինտերնետ-մուտքն ու ձայնային կապը:

ԱՊՀ երկրներում “Վիմպելկոմի” տեխնիկական տնօրենն ընդգծել է, որ “ԱրմենՏելի” բջջային եւ ֆիքսված ցանցերի արդիականացման աշխատանքերը զուգահեռ են ընթանում:

Դիտում՝ 6604
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW