ԿԲ-ն գրանցել է ինդեքսների աճ` 2007 թ. 4-րդ եռամսյակի համեմատ

18.03.2008 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2008 թվականի առաջին եռամսյակի գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, առաջին եռամսյակում բաղադրյալ տնտեսական ինդեքսների պատասխանների հաշվեկշիռները կազմել են. գործարար միջավայր` 50.5, տնտեսական ակտիվություն ` 65.6, սպառողների վստահություն` 53.5:

Ինդեքսները հաշվարկվել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների 845 կազմակերպություններում, ինչպես նաեւ Երեւանի եւ հանրապետության մարզերի 1789 տնային տնտեսություններում անցկացված հարցումների օգնությամբ:

50-ից բարձր արժեքը ցույց է տալիս դիտարկվող երեւույթի դրական միտում, 50-ից ցածր արժեքը` բացասական միտում, 50-ը նշանակում է անփոփոխ իրավիճակ:

Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշին, ստացվում են վերջնական ինդեքսները, որոնք 2008 թվականի առաջին եռամսյակում 2007 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ կազմել են. գործարար միջավայրի ինդեքս` 87.4%, տնտեսական ակտիվության ինդեքս` 92.1%, սպառողների վստահության ինդեքս` 99.1%:

2007 թվականի չորրորդ եռամսյակում բաղադրյալ տնտեսական ինդեքսների պատասխանների հաշվեկշիռները կազմել էին. գործարար միջավայր` 46.9, տնտեսական ակտիվություն` 54.4, սպառողների վստահություն` 48.6:

Դիտում՝ 6166
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW