ԱՄՀ. Սահմանափակումները հարյուր հազարավոր կյանքեր փրկեցին

03.06.2020 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #սահմանափակումներ #համավարակ
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար աշխարհի տարբեր երկրներում ներդրված սանիտարական սահմանափակումները բարձր արդյունավետություն ունեցան եւ հնարավորություն տվեցին փրկել հարյուր հազարավոր կյանքեր։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնտեսագետների նախօրեին հրապարակած հոդվածում։

«Համաձայն մեր վերլուծության՝ բնակչության տեղաշարժի սահմանափակման հաշվին ներդրված զսպման միջոցները շատ արդյունավետ դարձան «համավարակի կորագծի» հարթեցման տեսանկյունից»,- նշել են հեղինակները։ Նրանք կարծում են, որ այս միջոցները, «չնայած հսկայական կարճաժամկետ տնտեսական կորուստների, հարյուր հազարավոր կյանքեր փրկեցին»։

ԱՄՀ-ի մասնագետները բերել են, մասնավորապես, Նոր Զելանդիայի օրինակը, որտեղ, իրենց տվյալներով, սանիտարական սահմանափակումները հնարավորություն տվեցին ավելի քան 90%-ով կրճատել զոհերի պոտենցիալ թիվը։ «Արդյունքները հնարավորություն են տալիս ենթադրել, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Նոր Զելանդիան է, COVID-19-ով պայմանավորված հաստատված մահերի թիվը առնվազն 10 անգամ ավելին կլիներ զսպման կոշտ միջոցների բացակայության դեպքում»,- ընդգծել են նրանք։

Հիմնադրամում նշել են, որ այս հաջողությունները «միջնաժամկետ ապագայում աճի համար հիմքեր են դրել»։ «Վերջին հաշվով, առողջապահական ոլորտում համաշխարհային ճգնաժամի հետ կապված դրությունը եւ համաշխարհային տնտեսության ճակատագիրը սերտ կապ ունեն. պայքարը համավարակի դեմ հանդիսանում է անհրաժեշտ պայման տնտեսության վերականգնման համար»,- հավելել են փորձագետները։
Դիտում՝ 1018
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW