“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” հայտարարել է միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորման 2 նոր ծրագրերի մասին

17.03.2008 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը հայտարարել է միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորման 2 նոր ծրագրերի մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի մամլո ծառայությունում, ծրագրերն իրականացվելու են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) “Միկրովարկավորում-Հայաստան” միջազգային ծրագրի հետ համատեղ:

Առաջին ծրագրով, որի անունն է “Նոր էջ Ձեր բիզնեսում”, բանկն առեւտրի, արտադրության կամ ծառայությունների ոլորտներում ավելի քան 3 ամիս գործող տնտեսվարող սուբյեկտներին առաջարկում է վարկեր` մինչեւ $10 հազար, մարման ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 17-19%: Վարկ տրամադրելու հայտերը ուսումնասիրվում են մինչեւ 10 ժամվա ընթացքում:

Երկրորդ ծրագրով, որի անունն է “Մեծ փողեր փոքր բիզնեսին”, բանկն առեւտրի, արտադրության կամ ծառայությունների ոլորտներում 3-ից 6 ամիս գործող տնտեսվարող սուբյեկտներին առաջարկում է վարկեր` մինչեւ $100 հազար, մարման ժամկետը` 48 ամիս, տոկոսադրույքը` 15-17%: Վարկ տրամադրելու հայտերը ուսումնասիրվում են մինչեւ 100 ժամվա ընթացքում:

Վարկերը տրվում են անշարժ կամ շարժական գույքի, ապրանքա-նյութական պաշարների գրավադրմամբ:

Դիտում՝ 6775
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW