Sixt-ը ամրապնդում իր դիրքերը Հայաստանի ավտովարձույթի շուկայում

17.03.2008 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային ճանաչում ունեցող ամտոմեքենաների վարձույթի գերմանական SIXT ընկերությունը//` համագործակցելով “Ֆորա” ընկերության հետ, ամրապնդում է իր դիրքերը հայկական ավտովարձույթի շուկայում` ընդլայնելով սպասարկման ցանցն ու առաջարկվող ամտոմեքենաների տեսականին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Ֆորա” ընկերության մարկետինգի բաժնում, SIXT-ի հետ կնքված բացառիկ ֆրանչայզինգային պայմանագրի շրջանակներում, Հայաստանում արդեն բացվել են ավտոմեքենաների վարձույթի երկու կայաններ: Գլխավոր կայանը տեղակայված է “Ֆորդի” սրահում, երկրորդը` “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում:

Այսօր SIXT-ը Հայաստանում առաջարկում է նոր մեքենաների վարձույթ: Մոտ ապագայում մասնավոր եւ կորպորատիվ հաճախորդներին կտրամադրվի նաեւ վարորդով լիմուզին-ծառայություն, որը կսպասարկի բացառապես նոր եւ հեղինակավոր ավտոմեքենաներով` Volvo S80, Infiniti M45 եւ այլն:

SIXT-ը հիմնադրվել է 1912 թվականին Գերմանիայում: Այսօր ընկերությունը ներկայացված է աշխարհի 85 երկրներում, նրա սպասարկման ցանցը ներառում է ավտոմեքենաների վարձույթի 3500 կայաններ:

Դիտում՝ 7867

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW