ՎԶԵԲ-ը մեկնարկում է առցանց կրթական հարթակ փոքր բիզնեսների համար

01.06.2020 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Դիմիտրի Գվինդաձե #առցանց կրթական հարթակ
ՎԶԵԲ-ը մեկնարկում է անվճար առցան կրթական եւ խորհրդատվական ծրագիր՝ աջակցելու միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետեւանքներից։

Ինչպես նշել են ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակում, նման մասնավոր փոքր ընկերություններն էական դեր ունեն այն երկրենրի տնտեսություններում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է իրականացնում։

ՎԶԵԲ-ի «Know How Ճգնաժամային իրավիճակում» ծրագիրն իրականացվում է բանկի հարթակում։ «Know How Ակադեմիան» միասնական կրթական հարթակ է, որտեղ ձեռներեցներին հասանելի է կիրառական օժանդակություն, ներառյալ տարբեր թեմաներով դասընթացների նյութեր, ճգնաժամային կառավարման խորհրդատվություն ոլորտի փորձագետների կողմից, ինչպես նաեւ համատեղ քննարկումների հարթակ։

Հարթակում ներկայացված է լինելու նաեւ լոկալ տեղեկատվություն կառավարության եւ բանկերի կողմից առաջարկվող ֆինանսական աջակցության վերաբերյալ ՎԶԵԲ-ի գործունեության բոլոր 30 երկրներում։

Ծրագիրը մեկնարկել է որպես ՎԶԵԲ-ի ճգնաժամային արագ արձագանքման եւ աջակցման գործիք։ Այն ուղղված է հինգ հիմնական գործարար ուղղությունների․

1) Ճգնաժամային կառավարում․ Ձեր հաճախորդներն ու մատակարարները
2) Ճգնաժամային կառավարում․ Ֆինանսական կառավարման հիմունքներ
3) Ճգնաժամային կառավարում․ Ձեր ընկերության ֆինանսավորումը
4) Ճգնաժամային կառավարում․ Ձեր անձնակազմը
5) Ճգնաժամային կառավարում․ Կառավարման եւ առաջնորդության մարտահրավերները

Առաջին դասընթացը՝ «Ճգնաժամային կառավարում․ Ձեր հաճախորդներն ու մատակարարները» թեմայով, ներառում է խորհրդատվություն բիզնեսի մատակարարման շղթայի անխափան իրականացման եւ դրամական հոսքերի վերաբերյալ։ Դասընթացը հասանելի է այսօրվանից, իսկ մյուս չորսը կմեկնարկեն հաջորդիվ։ Բոլոր ռեսուրսները հասանելի են դեռեւս անգլերեն, ռուսերեն, արաբերեն լեզուներով։

ՎԶԵԲ-ը, համագործակցելով իր գործունեության բոլոր 30 երկրների գործընկեր բանկերի եւ բիզնեսի աջակցման խմբերի հետ, առաջիկա ամիսներին նպատակադրված է աջակցելու ավելի քան 10,000 միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների՝ առաջարկելով տարբեր նյութեր, գիտելիքի կիսման հարթակ եւ մասնագիտական խորհրդատվություն։

Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը (այդ թվում նաեւ իր Եվրոպական ներդրումային խորհրդատվության հաբի միջոցով), Ղազախստանը եւ ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը (Իտալիա, Ճապոնիա, Կորեա, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա, Շվեդիա, Թայբեյ Չինաստան).

 «Փոքր եւ միջին բիզնեսի աջակցությունը ՎԶԵԲ-ի առաքելության հիմքում է: Մենք պատրաստակամ ենք աջակցել բիզնեսներին այս ճգնաժամային իրավիճակում՝ օգնելով նրանց հաղթահարել ներկայիս մարտահրավերները եւ նախապատրաստվել առավել արագ եւ արդյունավետ վերականգնմանը։ ՎԶԵԲ-ի հարթակը կարող է օգտակար աջակցող գործիք հանդիսանալ  բոլոր բիզնեսների համար՝ անկախ ընկերության չափից»,- ասել է ՎԶԵԲ-ի հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

«Ծրագրին կարող եք ծանոթանալ մայիսի 28-ից այս հղմամբ: Մանրամասն տեղեկատվության եւ հարցումների համար դիմել ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակ Արմենուհի Առաքելյանին՝ arakelya@ebrd.com»,-նշված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 5562
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW