Շահավետ պայմաններով ուսանողական վարկեր Հայբիզնեսբանկից

26.05.2020 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ուսանողական վարկ
ՀՀ Կառավարության աջակցման 14-րդ միջոցառման շրջանակում, որն ուղղված է կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացմանը, Հայբիզնեսբանկն առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի եւ շահավետ պայմաններով ուսանողական վարկեր.

- մինչեւ 10 տարի մարման ժամկետով,
- տարեկան անվանական տոկոսադրույք 9%, որից 2-3% սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից,
- տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 6.16-7.22% (կախված սուբսիդավորման տոկոսադրույքից),
- առավելագույն գումար 2,800,000 դրամ ամբողջ ուսումնառության ընթացքում, բայց ոչ ավել քան 700,000 դրամ մեկ ուսումնական տարվա համար:

Այն ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կկազմի 80 եւ ավելի տոկոս, վարկավորման տոկոսադրույքը 2020թ. մայիսի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի ՀՀ կառավարության կողմից:

Իսկ այն ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կկազմի մինչեւ 80 տոկոս՝ 2020թ. մայիսի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վարկավորման տոկոսադրույքը կսուբսիդավորվի 5 տոկոսային կետով:

«Հայբիզնեսբանկը կարեւորում է կրթված երիտասարդների դերը պետության զարգացման եւ ապագայի կերտման գործընթացում:Վարկավորման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2138
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW