Հայաստանում գնաճի տեմպը երկու անգամ ցածր է համաշխարհայինից

14.03.2008 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում գնաճի տեմպը երկու անգամ ցածր է համաշխարհայինից, այսօր հայտարարել է Հայաստանի //տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Աշոտ Շահնազարյանը հայտարարել է այս մասին Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ինչպես հայտնել է նախարարը, վարչապետի հանձնարարությամբ անցկացված գնային դիտարկման համաձայն, մարտի առաջին տասնօրյակում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը գրանցել է ձեթի եւ հացամթերքի գնաճ: Նրա խոսքերով, ալյուրը թանկացել է միջինը 11-12%-ով, իսկ հացը` 8-10%-ով:

Ներսես Երիցյանը ձեթի գների աճը բացատրել է համաշխարհային շուկայում ապրանքատեսակի թանկացմամբ: Խոսելով հացի թանկացման մասին, նախարարը նշել է, որ ներկրվող ցորենի գինը չի փոխվել: “Տվյալ երեւույթի պատճառները բացահայտելու համար վարչապետը հանձնարարել է մեզ մանրամասն ուսումնասիրել հացի արտադրության ողջ շղթան”, - ասել է Երիցյանը:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, չնայած շաքարի գնի համաշխարհային թանկացմանը, տեղական գները այդ ապրանքատեսակի համար շարունակում են իջնել:

Աշոտ Շահնազարյանը հայտնել է, որ բրինձի, ցորենի եւ ձեթի համաշխարհային գների թանկացման պատճառով Հայաստանում այդ ապրանքատեսակների գործող գները կպահպանվեն մինչեւ ամառային առաջին բերքը: Այնուհետեւ, նրա խոսքերով, ակնկալվում է գների հետզհետե նվազում:

Աշոտ Շահնազարյանը նշել է, որ օրենսդրական թերությունների պատճառով պետությունը ոչ լրիվ արդյունավետ է իրականացնում գնային քաղաքականությունը, եւ հայտնել է, որ մոտ ապագայում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը համապատասխան առաջարկներով կառավարություն կդիմի:

Դիտում՝ 5619
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW