Հիմնադրամների հաշվետվությունները կհրապարակվեն ՊԵԿ էլեկտրոնային համակարգում

20.05.2020 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հիմնադրամներ #հաշվետվություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման եւ ներկայացման կարգում:

Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում եւ դրանք այլեւս թղթային տարբերակով չեն ներկայացնի ՊԵԿ։

Փոփոխվել է նաեւ հաշվետվության հրապարակման ժամկետը. հիմնադրամների կողմից հրապարակվող տարեկան գործունեության հաշվետվության վերջնաժամկետ է սահմանվել հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը։

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2020-ի մայիսի 18-ից հիմնադրամների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման եւ հրապարակման էլեկտրոնային ձեւը հասանելի է ՀՀ ՊԵԿ hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում:
Դիտում՝ 1304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW