«Տրանս Ալյանս» ՍՊԸ-ի ներմուծման բաժնի տնօրեն Հայկանուշ Եդիգարյանը Banks.am-ին պատմել է միջազգային բեռնափոխադրումների շուկայում տիրող իրավիճակի մասին՝ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում:Ընկերությունն ունի գրասենյակներ Երեւանում, Փոթիում եւ Բաթումում, ինչպես նաեւ մաքսային տերմինալ Երեւանում։ «Տրանս Ալյանս»-ը համագործակցում է մի շարք հայտնի նավային գծերի հետ՝ Maersk line, MSC, SEAGO line, ARKAS line, CMA CGM, UASC, NYK line եւ այլն։ Ինչպես նշել է Հայկանուշ Եդիգարյանը, «Տրանս Ալյանս» ՍՊԸ-ն արդեն 23 տարի շարունակ հանդիսանում է անդրկովկասյան տարածաշրջանի բեռնափոխադրումների ամենահուսալի ընկերություններից մեկը:Ընկերությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ եւ մատուցում բեռնաառաքման ծառայություններ՝ ցամաքային, ծովային եւ օդային ճանապարհներով։«Ինչպես հայտնի է, համավարակի պատճառով մի շարք երկրների միջեւ դադարեցվել են ուղեւորափոխադրումները եւ ամբողջ աշխարհում որոշ ձեռնարկությունների եւ արտադրական գործարանների աշխատանքները, ինչն էլ իրականում մեծ ազդեցություն է թողնում միջազգային բեռնափոխադրումների վրա: Նշված խնդիրների պատճառով բեռնափոխադրումների պատվերները եւ իրականացման գործընթացները կրճատվել են: Չնայած այս ամենին, բոլոր տրանսպորտային ընկերությունները շարունակում են աշխատել բնականոն հունով` ապահովելով բեռնափոխադրման իրականացում»,-նշել է Հայկանուշ Եդիգարյանը, հավելելով, որ «Տրանս Ալյանս»-ը եւս շարունակում է աշխատել բնականոն հունով։Ինչ հետեւանքների կարող է հանգեցնել բեռնափոխադրումների դադարեցումը«Աշխարհում բեռնափոխադրումներն ահռելի ներդրում ունեն տնտեսության զարգացման մեջ, իսկ այս պահին առավել եւս: Եթե համավարակի պատճառով դադարեցվեն բեռնափոխադրումները, ապա համաշխարհային տնտեսությունը կունենա էլ ավելի մեծ կորուստներ եւ կսկսվի մի նոր ճգնաժամային փուլ»,- ասել է «Տրանս Ալյանս»-ի ներկայացուցիչը։Նա վստահեցրել է, որ համավարակի պայմաններում Եվրոպայից ու ԵԱՏՄ երկրներից ազատորեն բեռնափոխադրումներ իրականացնելու համար հնարավորություն կա, «քանի որ միջպետական առեւտուրը չի դադարեցվել, ինչպես նաեւ թույլատրված են բեռնափոխադրումները եւ, ըստ այդմ, շարունակվում են կազմակերպվել»։ Լուսանկարը՝ «Տրանս Ալյանս» Իսկ ապրանքների ավտոմոբիլային փոխադրումներն իրականացվում են սահմանված սանիտարահիգիենիկ բոլոր չափանիշների խիստ հսկողությամբ:«Բնականաբար, եվրոպական երկրներից ուշացումներ լինում են, սակայն հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, դրանք աննշան են: Բեռնափոխադրումների շուկան առավել ունակ է դիմակայելու աշխարհում տիրող արտակարգ իրավիճակին»,- նշել է Հայկանուշ Եդիգարյանը :Վարակազերծման աշխատանքներՄեր զրուցակիցը վստահեցնում է, որ բեռնափոխադրումներ իրականացնելիս՝ բեռնատարները պարտադիր վարակազերծվում են։ «Մեր բեռնատարները վարակազերծվում են երկիր մուտք գործելիս, երկրից դուրս գալուց առաջ եւ այլ երկիր մուտք գործելուն պես: Այս ամենի շնորհիվ, իշխանությունները փորձում են հնարավորինս կանխել վարակի տարածումը:Այս օրերին վարակազերծումը մեր աշխատանքի մի մասն է կազմում եւ վարակազերծման աշխատանքները պլանավորված են մեր բեռնափոխադրման շղթայում այնպես, որ իրականացման համար սահմանված ժամանակը չազդի ընդհանուր գործընթացի վրա: Մինչ այժմ ուշացումներ չենք ունեցել»,- ասել է ընկերության ներկայացուցիչը, հավելելով, որ համաճարակը ոչ մի նոր արգելք չի սահմանել բեռների համար եւ «Տրանս Ալյանս»-ը շարունակում է իրականացնել օրենքով թույլատրված բոլոր բեռների փոխադրումը:Փաստեր ու լավատեսությունՀայկանուշ Եդիգարյանը նշում է, որ բեռների ներկրման եւ արտահանման կրճատումը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է մոտ 25-30%: Միաժամանակ, ընկերությունը տեղափոխում է օրենքով թույլատրված բոլոր տեսակի բեռները:Նրա խոսքով՝ ընկերությունն արտասահմանում չունի իրեն պատկանող պահեստներ, սակայն կան գործընկերների պահեստները։ «Եվրոպայի մեր գործընկերները հուսալի են, համագործակցում ենք երկար տարիներ, վստահ ենք նրանց աշխատանքի հուսալիության մեջ: Անհրաժեշտության դեպքում էլ օգտվում ենք նրանց տրամադրած պահեստներից»:«Տրանս Ալյանս»-ի ներմուծման բաժնի տնօրենը նշում է, որ մեր օրերում բեռնափոխադրման բոլոր տեսակներն էլ ունեն մեծ պահանջարկ, բեռի տեսակից է կախված փոխադրման տարբերակը: Լուսանկարը՝ «Տրանս Ալյանս» «Մենք միշտ մեր հաճախորդներին առաջարկում ենք օպտիմալ տարբերակներ, որպեսզի ունենանք արդյունավետ համագործակցություն: Ներկայումս, մի շարք երկրների հետ օդային կապերի փակ լինելու պատճառով, հրատապ բեռները տեղափոխվում են ցամաքային ճանապարհով»,- ասել է մեր զրուցակիցը:Անդրադառնալով իրավիճակի կարգավորման հեռանկարին, Հայկանուշ Եդիգարյանն ասել է.«Դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ իրավիճակի կարգավորումը կախված չէ մեզանից, իսկ պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա:Չնայած այս ամենին, մենք լավատես ենք եւ հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կավարտվի ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ամեն դեպքում մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում մեր հաճախորդների պատվերների բեռնափոխադրումները պատշաճ, հնարավորինս սեղմ ժամկետներում եւ առանց ուշացումների կազմակերպելու համար»: Tweet Դիտում՝ 7635