ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացնում դրամաշնորհի շահառու գործատուների համար

15.05.2020 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #18-րդ միջոցառում #շահառուներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020-ի փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:


ՊԵԿ-ից մանրամասներ են ներկայացնում, թե որ սուբյեկտները կարող են միջոցառման շահառու հանդիսանալ

-    2020-ի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար եւ մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, եւ.
-    2020-ի ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) փետրվար եւ մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

Հարկ է նկատի ունենալ, որ 2020-ի փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսների աշխատողների թվաքանակը եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.

1) 2020-ի փետրվար ամսվա հաշվարկ է համարվելու` 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:
2) 2020-ի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչեւ 2020-ի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:
3) 2020-ի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչեւ 2020-ի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետեւյալ եկամուտների հանրագումարը.

1)    Աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումները
2)    Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը
3)    Այլ հարկման բազան (բացի նպաստներից)
4)    Հարկման բազայի նվազեցման գումար

Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:

Վերը նշված պայմաններին բավարարող եւ շահառու համարված հարկ վճարողները`  2020-ի ապրիլ ամսվա եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:

Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչեւ 2020-ի հունիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cu»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար:

Գումարները ժամանակին ստանալու նպատակով` ՊԵԿ-ն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետեւյալին.

1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:
3) Դիմումներն ուղարկելուց առաջ եւս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի)  ճշտությունը:
Դիտում՝ 1986
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW