ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է վարկային արձակուրդները մինչեւ մայիսի 31-ը

15.05.2020 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #վարկային արձակուրդներ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ  անհատ ձեռներեցների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչեւ 2020թ. մայիսի 31-ը: Բանկի վարկառուները կարող են ստանալ վարկի մարումների հետաձգում:

Բանկում նշել են, որ ներկա պահին ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար հասանելի են վարկային արձակուրդներ՝ ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի մարման հետաձգման գծով:

Անհատ ձեռներեցների եւ իրավաբանական անձանց համար հետաձգումը հասանելի է գործող անգրավ վարկերի մայր գումարի եւ տոկոսագումարի մարման համար՝ 7 մլն դրամը չգերազանցող գումարի չափով (պայմանագրային սկզբնական գումար): Պայմանները վերաբերում են ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթով վարկերին:    

Բանկի կողմից վարկային արձակուրդներ տրամադրելու գործընթացին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում․ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար՝ այս հղումով, իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց հանդիսացող հաճախորդների համար՝ այս հղումով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր բոլոր  վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ եւ հնարավորություն ունեն  իրականացնելու իրենց վարկային մարումները, մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։

Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից կարելի է օգտվել առանց մասնաճյուղ այցելելու՝ առցանց եղանակով՝ Մոբայլ/Ինտերնետ Բանկ, Վիդեո Բանկ ծառայությունների միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 3703
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW