Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ մայիսի 13-ին Շիրակի մարզի Սարապատ եւ Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրեր ստացան ընդհանուր առմամբ 11 մոտոբլոկ: Սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի արտադրողների կողմից: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին հրատապ օգնության մի մասը` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար:ԵՄ առաջին այցը Սարապատ համայնքն էր, որտեղ ընդհանուր առմամբ 5 մոտոբլոկ է տրամադրվել 6 գյուղական բնակավայրերի համար՝ Գողովիտ, Սարապատ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ, Թորոսգյուղ: Իսկ Ամասիայի համայնքի 9 գյուղական բնակավայր՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Գթաշեն, Ջրաջոր, Հովտուն, Ողջի, Մեղրաշատ, Բյուրակն, ստացան 6 մոտոբլոկ ընդհանուր օգտագործման համար:«Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պարենային անվտանգությունն ու գյուղատնտեսության շարունակական զարգացումը դառնում են խիստ կարեւոր առաջնահերթություններ եւ այս տեսանկյունից առաջնային են դառնում գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումները եւ հողի մշակման ծավալների աճը։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները Եվրոպական միությունից արձագանքեցին մեր այս կարիքներին եւ այսօր, մեր համագործակցության բարձր մակարդակը պահելով, ստանում ենք թիրախային կարեւոր աջակցություն Շիրակի մարզի Ամասիա եւ Սարապատ համայնքների տնտեսվարողների համար»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Լուսանկարը՝ ԵՄ «Այս մոտոբլոկերի ձեռքբերման անհրաժեշտությունն առաջ է եկել ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: Եվրոպական միության աջակցությամբ Ավստրիական զարգացման գործակալությանը հաջողվել է ժամանակին կազակերպել գյուղտեխնիկայի մատակարարումն այնպես, որ այն օգտագործվի ընթացիկ սեզոնին` հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության մեջ խոցելի խմբերին լինել ինքնաբավ եւ կայուն», - իր հերթին ասել է ԵՄ- GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը:Մոտոբլոկերի մատակարարման ժամանակ հուշագրեր ստորագրվեցին Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանի եւ Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Լուսանկարը՝ ԵՄ «Հաշվի առնելով խոցելի արտադրողների կարիքները, Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, որն իրականացնում եւ համաֆինանսավորում է ԵՄ-ի Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA ծրագիր), ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, պայմանավորվեցին Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերի համայնքներին տրամադրել փոքրածավալ հողագործական մեքենաներ (մոտոբլոկեր)` մեղմելու ներկայիս COVID-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Միջոցառումներն ուղղված են ծրագրի թիրախային մարզերի առավել խոցելի խմբերին»,- նշված է հաղորդագրությամ մեջ:ԵՄ-GAIA ծրագրի մասինԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (€9,7 մլն) եւ համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (€2 մլն) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական եւ շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում եւ Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: Tweet Դիտում՝ 7490