Աջակցության 5-րդ ծրագրի շահառուներին փոխանցվել է 2.2 մլրդ դրամ

12.05.2020 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ վճարող #աջակցություն
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 10-ն էր:

Մայիսի 12-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում է ներկայացրել 13 956-ը՝ շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3%-ը: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 2.2 մլրդ դրամ:


Կոմիտեից հայտնել են, որ միջոցառման շրջանակում ՊԵԿ-ն ուսումնասիրել է 52 606 հարկ վճարողի եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկ:

Հունվար եւ փետրվար ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 աշխատատեղ: Վերջիններիս մարտ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել եւ ծանուցվել 14 964-ը կամ շուրջ 60%-ը:

ՊԵԿ-ը հրապարակել է նաեւ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման հինգերորդ ծրարով աջակցություն ստացածների ցանկը:
Դիտում՝ 1472

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW