Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար հավանության է արժանացրել 50 երկրից ստացած հայտերը, որոնց ընդհանուր գումարը կազմում է $18 մլրդ:ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին մայիսի 7-ին հայտարարել է ԱՄՀ պաշտոնական ներկայացուցիչ Ջերի Ռայսը:«ԱՄՀ գործադիր խորհուրդն ուսումնասիրում է հայտերը ռեկորդային արագությամբ»,- ասել է հիմնադրամի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԱՄՀ-ն մտադիր է կարճ ժամկետում ուսումնասիրել օգնության տրամադրման հայտեր եւս ավելի քան 50 երկրից: 27.04.2020 | 18:06 ԱՄՀ. Կոնֆլիկտները հաղթահարող երկրներն առավել կտուժեն Միջոցները տրամադրվում են առանց երկրների կողմից որոշակի պայմանների կատարման, որոնք սովորաբար պահանջում է ԱՄՀ-ն: Միաժամանակ, հիմնադրամը աշխատում է գործընթացը թափանցիկ կազմակերպելու ուղղությամբ՝ բացառելու համար կոռուպցիայի դրսեւորումներն այս հարցում: Tweet Դիտում՝ 3987