Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վերաբերյալ մի քանի միջոցառումներում: Մասնավորապես, 36 հազարով կընդլայնվի 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը, ընդլայնվել են ոչ միայն ոլորտները, այլեւ ներգրավվել են քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները: Այսպիսով`տուժած ոլորտներ կհամարվեն նաեւ՝ հագուստի, կոշիկի եւ այլ կաշվե արտադրատեսակների, կահույքի արտադրությունը, թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղներից եւ քարերից զարդերի պատրաստումը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, օդային տրանսպորտի, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում գործունեությունը, ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթը, կրթական, մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեությունը, լվացում, մաքրում եւ չոր մաքրում ծառայությունների մատուցումը, պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն): Միայն այս նոր ոլորտների աջակցության բյուջեն կկազմի ավելի քան 2 մլրդ դրամ: Ցանկում նոր ընգրկված անձինք կարող են դիմում ներկայացնել մայիսի 4-ին: ՀՀ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ՝ 54.9 մլրդ դրամ: «Շահառու տնտեսվարողների թիվը, ովքեր օգտվել են մեր հակաճգնաժամային միջոցառումներից՝ 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը կազմում է 775 հազ. մարդ: Այս որոշման արդյունքում մեր հակաճգնաժամային միջոցառումներից օգտվող ֆիզիկական անձանց շրջանակը ընդլայնվում է»,- հավելել է վարչապետը: Tweet Դիտում՝ 1919