Միջազգային թռիչքների վերականգնման ժամկետները պարզ կդառնան մայիսի վերջին

30.04.2020 | 09:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ICAO #քաղաքացիական ավիացիա #կորոնավիրուս
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ուղեւորային ավիափոխադրումների վերականգնման համար հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել։

«Ելնելով այն հանգամանքից, որ միջազգային քաղաքացիական ավիացիայի վրա լուրջ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի համավարակի տարածումը՝  ICAO-ն իր վարչության խորհրդի 36 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել է հատուկ խումբ, որը կուսումնասիրի քաղավիացիայի թռիչքների վերականգնման հարցը»,- ասված է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ ուղեւորային փոխադրումների վերականգնման ժամկետների մասին առաջին արդյունքները պարզ կլինեն ընթացիկ տարվա մայիսի վերջին։


Աշխատանքյին խումբը կձեւակերպի այն անհրաժեշտ քայլերը, որոնք ICAO-ն կառաջարկի կազմակերպության անդամ երկրներին՝ ճգնաժամից աստիճանաբար դուրս գալու համար։  

Banks.amհիշեցնում է, որ ավելի վաղ ICAO-ն կանխատեսում էր, որ այս տարվա սեպտեմբերի սկզբի դրությամբ համաշխարհային ուղեւորահոսքը կարող է նվազել 1,2 մլրդ-ով:
Դիտում՝ 4990

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW