ICAO. Համաշխարհային ուղեւորահոսքը կնվազի 1,2 մլրդ-ով

23.04.2020 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ICAO #ուղեւորահոսք #կորոնավիրուս
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կանխատեսում է, որ այս տարվա սեպտեմբերի սկզբի դրությամբ համաշխարհային ուղեւորահոսքը կարող է նվազել 1,2 մլրդ-ով:

Ըստ ICAO-ի՝ եկամուտների եւ թռիչքների քանակության առումով համավարակի հետեւանքների ազդեցությունն առավել շատ կզգան Եվրոպան եւ Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի երկրները: Փորձագետների կարծիքով՝ ուղեւորահոսքի առավել զգալի նվազում սպասվում է Եվրոպայում:


Banks.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ S7 ավիաընկերության սեփականատեր Վլադիսլավ Ֆիլեւը ասել էր, որ Միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել միայն  2021թ. ապրիլին:
Դիտում՝ 4731
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW