ՊԵԿ-ը հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ է բացահայտել

29.04.2020 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հանցավոր սխեմաներ
ՀՀ Պետական եկամուտների կեմիտեն (ՊԵԿ) բացահայտվել է հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ:

Տարբեր ֆիզիկական անձինք եւ որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ եւ փորձում իրացնել դրանք։

«Հանցավոր խմբավորումների մեջ ներգրավված եւ դերակատարություն ունեցող անձինք, հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիների անուններով գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր: Այնուհետեւ, նրանց անվամբ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան են ներկրում տարբեր տեսակի ապրանքներ, չներկայացնելով հարկային հայտարարագրերը, խուսափում են հարկերի վճարումից:

Մեկ այլ դեպքում էլ ներկայացնում են փաստաթղթեր՝ կրկին չկատարելով հարկային պարտավորությունները:

Օպերատիվ տվյալների վերլուծությունը վկայում է, որ նշված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունները կազմակերպվում են մի քանի հանցավոր խմբավորումների կողմից եւ գործում են նույն «ձեռագրով» »,- ներկայացված է ՊԵԿ հաղորդագրությունում:

ՊԵԿ-ում հորդորում են քաղաքացիներին զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առեւտրային կազմակերպություններ ստեղծելուց եւ որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց:

Կոմիտեն միաժամանակ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։
Դիտում՝ 2345
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW