Էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձեւավորումը՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում

29.04.2020 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #ԵԱՏՀ #ԵԱՏՄ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

Նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, 2019թ. համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման, ինչպես նաեւ 2019-ի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը:


Նիստի ընթացքում քննարկելու են նաեւ հակաճգնաժամային եւ կայունացմանն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման գործում Եվրասիական զարգացման բանկի դերի բարձրացմանն առնչվող ու ԵԱՏՄ տարածքից ախտահանման միջոցների արտահանման սահմանափակումների վերացման հարցերը:
Դիտում՝ 1429

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW