Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու է որոշում ընդունել չկանգնեցնել տնտեսությունը։Ինչպես հաղորդում է Belta գործակալությունը, նախօրեին, շփվելով երկրի շրջաններից մեկի բնակիչների հետ, Բելառուսի առաջնորդն ասել է․«Կանգնեցրել են տնտեսությունը, բոլորն են կանգնեցրել, ենթադրենք։ Ով ավելի արագ կբարձրանա․ նա, ով դոլար է տպում, ով ռեսուրսներ ունի՝ գազ, նավթ եւ այլն։ Կամ նույն Չինաստանը, որը տնտեսական հզորություն ունի։ Իսկ մնացածը ո՞րտեղ կլինեն»։Իր խոսքով՝ այս դեպքում կորոնավիրուսի հետեւանքները կարող են բերել ուժեղ կախվածության կամ փաստացի ենթակայության հարուստ եւ ուժեղ պետություններից։ «Այդ պատճառով իմ կողմից որոշում է ընդունվել չկանգնեցնել տնտեսությունը։ Ձեռնարկությունները պետք է աշխատեն»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ 14.04.2020 | 14:52 Լուկաշենկո. Գազի գնի չլուծված խնդիրը կազմաքանդում է ԵԱՏՄ կայունությունը Նա նշել է, որ անգամ հարուստ եվրոպացիները սկսել են չեղարկել կարանտինային միջոցները, չնայած նրան, որ համավարակի հարցը հանված չէ օրակարգից։«Այս կորոնավիրուսը ցույց տվեց, թե ով ով է։ Տեսեք․ Եվրամիությունը, հարուստներն ու մնացածը, բոլորը թաքնվել են իրենց բներում եւ չեն կարող օգնել միմյանց։ Ուստի սրանից հետո եւ մարդիկ ուրիշը կլինեն, եւ, երեւի, աշխարհը կփոխվի»,- ասել է Բելառուսի նախագահը։Միաժամանակ Բելառուսի փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը տեղական ОНТ հեռուստաալիքի եթերում նույն օրը հայտարարել է, որ բանակցություններ են վարվում բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են միջոցներ հատկացնել։ «Պոտենցիալ դա $2-2,5 մլրդ է»։ Tweet Դիտում՝ 2979