Fօrbes․ Որքան է կազմում Քանյե Ուեսթի կարողությունը

26.04.2020 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քանյե Ուեսթ #Fօrbes #Քիմ Քարդաշյան
Կես տարի առաջ հիփ-հոփի աստղ Քանյե Ուեսթը հրապարակայնորեն վրդովվում էր, որ Fօrbes-ը հրաժարվում է իրեն միլիարդատեր ճանաչել։ Իսկ խմբագրության վերջերս կայացրած որոշումն այնքան էր բարկացրել երաժշտին, որ նա համաձայնվել էր գաղտնազերծել իր բիզնես կայսրության փաստաթղթերը։

Ի՞նչ է հաջողվել պարզել Fօrbes-ին։ «Քանյեն, անկասկակած, սիրում է չափազանցնել եւ թվերի հետ լավ հարաբերություններ չունի։ Բայց նա իսկապես միլիարդատեր է դարձել։ էքսցենտրիկ ռեփերին, որը հանդիսանում է նաեւ Yeezy սպորտային կոշիկների հիմնադիրը, թվերի մեջ միայն մեկ բան էր հետաքրքրում․ նա պատրաստ էր ամեն ինչի, միայն թե իրեն դոլարային միլիարդատեր ճանաչեին»,- նշում է պարբերականը։

Անցած տարի, երբ Forbes-ն իր շապիկին էր տեղադրել Ուեսթի լուսանկարը եւ պատմել վերջինիս հաջողությունների մասին, խմբագրությանը թվացել էր, որ նա գոհ է մնացել։ Քիմ Քարդաշյանն անգամ շնորհավորել էր ամուսնուն Twitter-ում՝ հավաքելով 32 300 լայք ։ Սակայն Ուեսթն այդպես էլ չէր ներկայացրել պարբերականին փաստաթղթեր, որոնք կհաստատեին իր բոլոր պնդումները տասանիշ կարողության մասին։


Forbes-ը նշում է, որ իրենք չէին կարող հենց այնպես, առանց ապացույցների հավատալ ռեփերին, ուստի չէին ճանաչել նրան միլիարդատեր։ Եվ դա հունից հանել էր Ուեսթին։ Անցած աշնանը նա հրապարակայնորեն ներկայացրեց իր բողոքը․«Ես իրենց ցույց տվեցի $890 մլն-ի իմ չեկը, բայց միեւնույնն է՝ իրենք ինձ միլիարդատեր չճանաչեցին»,- ասել էր Ուեսթը, իսկ օրեր առաջ էլ նշել, որ այն հոդվածում Forbes-ն անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց եւ միտումնավոր նվաստացրեց իրեն։

Ապրիլին՝ համավարակի տարածման ակտիվ փուլում, Forbes-ը հրապարակեց աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա իր վարկանիշը։ Քանյե Ուեսթը հերթական անգամ չհայտնվեց այդ ցուցակում, քանի որ չէր ներկայացրել Forbes-ին ֆինանսական փաստաթղթեր։ «Դուք հրաշալի գիտեք, թե ինչ եք անում։ Դուք խաղ եք անում ինձ հետ։ Բայց ես այլեւս չեմ ցանկանում համբերել»,-ասել էր Ուեսթը։

Այնուհետեւ ճեղքում տեղի ունեցավ․ ապրիլի 23-ին ռեփերն իր թիմին հանձնարարեց Forbes-ին ներկայացնել բոլոր այն փաստաթղթերը, որնոք կօգնեին ավելի շատ բան իմանալ իր բիզնես կայսրության մասին։

Ստացված փաստաթղթերից Forbes-ը երեք բան պարզեց։ Առաջին հերթին, պարբերականն իզուր չէր տեղադրել ռեփերի լուսանկարն իր շապիկին։ Ընդամենը երկու տարի առաջ Քանյե Ուեսթը ստեղծել էր բրենդ, որն այսօր դարձել է Nike հսկայի՝ Air Jordan ֆիրմային սպորտային կոշիկների մրցակիցը։ Yeezy սպորտային կոշիկները՝ XXI-րդ դարի հաջողության պատմություններից խոշորագույնն է։

Երկրորդը՝ Forbes-ը հասկացել է, որ «Քանյե Ուեսթը հակված է գլուխ գովալ ոչ պակաս, քան իր քաղաքական կուռքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»։ Ռեփերը վստահեցնում է, որ իր կարողությունը գերազանցում է $3 մլրդ-ը: Նա դրա մասին ոչ միայն հայտարարել է հրապարակայնորեն, այլեւ, իբրեւ թե, ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր։ «Քանյե Ուեսթն ընկերություն չի՞ անում թվերի հետ։ Դե ինչ, մենք դրա հետ համաձայն ենք»,- նշում է Forbes-ը։

Վերջապես, մանրակրկիտ ուսումնասիրելով ֆինանսական փաստաթղթերը, Forbes-ը եկել է այն եզրահանգմանը, որ Քանյե Ուեսթի կարողությունը մի փոքր գերազանցում է $1 մլրդ-ը։

«Ինձ մոտ $1 մլրդ չէ։ Քանի որ Forbes-ում ոչ ոք չի կարող հաշվել, ես պարզապես կասեմ, որ իմ կարողությունը կազմում է $3,3 մլրդ»,- ապրիլի 23-ի երեկոյան հայտարարել է Ուեսթը

Forbes-ն իր հերթին գրել է․

«Արդեն մի քանի տարի է, ինչ Forbes-ում չգրված կանոն է գործում։ Եթե Թրամփը պնդում է, որ իր կարողությունը որոշակի գումար է գնահատվում, ապա պետք է վերցնել այդ գումարը ու բաժանել երեքի եւ հետո նոր անցնել ակտիվների գնահատմանը։ Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Քանյե՛, բարի գալուստ դոլորային միլիարդատերերի ակումբ։ Միգուցե, քեզ դուր չի գալիս մեր կոզմից գնահատված գումարը։ Բայց մեկ է, այն թույլ տվեց քեզ հայտնվել այս բարձր խավում»։
Դիտում՝ 2860
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW