Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի եւ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում:ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր տեղեկացրել է, որ նոր որոշմամբ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝Մշակող արդյունաբերության հատվածում՝Պոլիգրաֆիական գործունեությունԹունաքիմիկատների եւ այլ ագրոքիմիական նյութերի արտադրությունՔարի սղոցում, մշակում եւ հարդարումՄետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրությունԷլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրությունՊատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների եւ սարքավորանքի նորոգումԱրդյունաբերական մեքենաների եւ սարքավորանքի տեղադրումՄեծածախ առեւտուր, մանրածախ առեւտուր, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգում հատվածում՝Մեծածախ առեւտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակներիԳյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի եւ պահեստամասերի մեծածախ առեւտուրՀանքարդյունաբերության, շինարարության եւ քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առեւտուրՈչ մասնագիտացված խանութներում մանրածախ առեւտրի որոշ տեսակներ-Տեղեկատվություն, կապ հատվածում՝Գրքերի հրատարակությունՀեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն եւ տարածում-Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը-Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն հատվածում՝Տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններԳիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներ բնական եւ տեխնիկական գիտությունների բնագավառում-Վարչարարական եւ օժանդակ գործունեություն հատվածում՝Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ-Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝Արհեստակցական միությունների գործունեությունՀամակարգիչների եւ կապի սարքավորանքի նորոգումԿենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգումԿենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգումՍահմանված են նաեւ առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաեւ այլ կանոններ:«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» եւ «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաեւ այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:Բացառություն ստանալու դիմում-հայտը կարելի է ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով:Մնացած մանրամասները՝ որոշման մեջ: Tweet Դիտում՝ 2233