Փորձագետները՝ նավթի գնի կտրուկ անկման մասին
21.04.2020 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /


«Հունիս-օգոստոսին մատակարարմամբ WTI-ի Ֆյուչերսների առեւտուրն իրականացվում է $20-30 միջակայքում, իսկ սեպտեմբեր-դեկտեմբերի համար՝ $30–35-ով: Այսինքն, շուկան հավատում է գների աստիճանական վերականգնմանը»,- ասել է փորձագետը:
Նրա կարծիքով, շուկայական ուժեղ տուրբուլենտության շրջափուլերում կարող է աճել նավթի տարբեր տեսակների միջեւ ու մատակարարման տարբեր ժամկետներով գործիքների միջեւ գնային տարբերությունը: «Չի կարելի բացառել, որ որոշ ժամանակահատվածում Brent-ի ու Urals-ի գները եւս $10-ից ցածր կիջնեն»,- ավելացրել է նա:
Մարինչենկոն կարծում է, որ մոտ ապագայում աշխարհում նավթի հսկայական պրոֆիցիտ կլինի: «Նավթի գների անկումը, հատկապես ֆիզիկական շուկայում, անհրաժեշտ է հավասարակշռման համար. որքան ցածր են գները, այդքան ավելի շատ նախագծեր կիջեցնեն կամ կդադարեցնեն արդյունահանումը»,- ասել է նա:
Ռայֆայզենբանկի վերլուծաբան Անդրեյ Պոլիշուկն էլ ասել է, որ WTI նավթի կտրուկ անկումը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ OPEK+ գործարքի անդամ երկրները դեռեւս չեն կրճատել նավթի արդյունահանումը:
«Սաուդյան Արաբիան շարունակում է օրական 12 մլն բարելից ավել նավթ արդյունահանել: Իրենք մեծ ծավալի նավթ են ուղարկել ԱՄՆ, եւ դա եւս ազդել է Տեխասում արդյունահանվող WTI տեսակի նավթի գնի անկման վրա:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի երեկոյան WTI տեսակի նավթի մոտակա Ֆյուչերսի արժեքը ընկել էր մինչեւ $1, քիչ անց այն հասել էր զրոյի, հետո էլ՝ պատմության մեջ առաջին անգամ հասել բացասական ցուցանիշների:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: