«Չաարատ Կապան»-ը 120 մլն դրամ կտրամադրի Կապան համայնքին

20.04.2020 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեւորգ Փարսյան #Դավիթ Թովմասյան #«Չաարատ Կապան»
Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը եւ «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը սոցիալ-տնտեսական համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:

Հուշագրի համաձայն՝ ընկերությունը սոցիալ-տնտեսական համագործակցության շրջանակներում 120 միլիոն դրամով ֆինանսավորելու է համաձայնագրով սահմանված Կապան համայնքում իրականացվող  աշխատանքների եւ գույքի ձեռքբերման համար: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ հուշագիրը ստորագրվել է հեռահար:

Ըստ համաձայնագրի հատկացվող գումարը կուղղվի սուբվենցիոն ծրագրերի  իրականացմանը: Մասնավորապես, Կապան համայնքի համար ձեռք է բերվելու  2 աղբատար  մեքենա, վերանորոգվելու է  Գեղանուշ բնակավայր տանող ճանապարհը, ինչպես նաեւ կվերանորոգվի Կապան քաղաքի Մուշեղ Հարությունյան թաղամասի   սողանքի հարակից ճանապարհը:

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի խոսքով, 2020 թվականի համար  կոմբինատի համաֆինանսավորմամբ իրականցվող ծրագրերը ընտրվել են՝  հաշվի առնելով դրանց կատարման առաջնահերթությունը:

«Իրականցվող ծրագրերը հնարավորություն են տալու Կապան համայնքի համընդհանուր զարգացման ուղով ընթանալ՝ ներառելով ոչ միայն Կապան քաղաքը, այլ գյուղական բնակավայրերը եւս: Ուրախալի է, որ կոմբինատի ղեկավարությունը,  կիսելով մեր մոտեցումները, իր սոցիալական աջակցության ծրագրերը իրականացնում է ոչ միայն կոմբինատի ազդեցության ներքո գտնվող ազդակիր բնակավայրերի, այլ նաեւ ամբողջ համայնքի համար», - ասել է Գեւորգ Փարսյանը:

Համայնքապետն ասել է, որ մեկ տարվա ընթացքում «Չաարատ Կապան»-ի հետ սերտ համագործակցության շրջանակներում էական աշխատանքներ են տարվել համայնքի զարգացման եւ տարբեր խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար:

«Ուրախ ենք, որ ընկերությունը  հնարավորություն ունի իր ներդրումն ու  մասնակցությունն ունենալ մեր քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերում:  Սա ընկերությունում աշխատող  յուրաքանչյուր աշխատակցի ներդրումն է՝  ի նպաստ մեր սիրելի համայնքին ու մեր՝  բոլորիս  ընտանիքներին: Ընկերությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել համայնքի խնդիրները, եւ  հուշագրով սահմանված պարտավորություններից բացի, Կապան համայնքի համար  այլ  ծրագրեր եւս կիրականցվեն»,-  ասել է «Չաարատ Կապան»-ի գլխավոր տնօրեն
Դավիթ Թովմասյանը:
Դիտում՝ 11135
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW