Հրապարակվել է տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառման դիմումի ձեւը

18.04.2020 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #դիմումի ձեւ #կորոնավիրուս
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձեւն արդեն տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում։


«Բոլոր շահառուները, իրենց դրամաշնորհները ստանալու նպատակով, էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասներորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու դիմումը։

Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն 060544444 կամ 080000007  հեռախոսահամարներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 2199

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW