Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) կանխատեսում է, որ 2020թ. միջազգային առեւտուրը կարող է կրճատվել 15%-ից մինչեւ 35%:Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա ԵՏՀ-ն կանխատեսում է, որ 2020թ. Միության անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ծավալը 2019-ի համեմատ կկրճատվի 24,1%-ով եւ կկազմի $46,29 մլրդ:Ըստ կանխատեսումների՝ Հայաստանի առեւտրի ծավալը կնվազի 22,7%-ով՝ մինչեւ $0,58 մլրդ:Ռուսաստանի առեւտրի ծավալը կպակասի 21,3%-ով (մինչեւ $30,51 մլրդ), Բելառուսինը՝ 29%-ով (մինչեւ $10,32 մլրդ), Ղազախստանինը՝ 31,9%-ով (մինչեւ $4,3 մլրդ), Ղրղըզստանինը՝ 8,1%-ով (մինչեւ $0,57 մլրդ):2019թ. ԵԱՏՄ երկրներում փոխադարձ առեւտրի ծավալը կազմում էր $61,03 մլրդ: Tweet Դիտում՝ 3188