Ֆիշինգային գրոհների 2019-ին ենթարկվել է Հայաստանի օգտատերերի 14,52%-ն այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 15,7%։ Ինչպես նշել են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունում, Վրաստանում նման գրոհների անցյալ տարի բախվել է օգտատերերի 13,83%-ը՝ 2018-ի 16,5%-ի դիմաց։ Ադրբեջանում 2019-ին ֆիշինգի ենթարկվել է օգտատերերի 15,59%-ը, 2018-ին՝ 13,8%-ը։Ֆիշինգի միջին համաշխարհային ցուցանիշը 2019-ին կազմել է 15,17%՝ 2018-ի 18,32%-ի դիմաց։ 2019-ին ընկերության լուծումների օգտատերերի համակարգիչներում, ֆիշինգային կայքեր այցելության փորձերի ժամանակ գրանցվել է «Հակաֆիշինգ» համակարգի գործարկման 467 մլն 188հազ.119 դեպք, ինչը 15մլն 277հազ. 92-ով քիչ է, քան 2018-ին։ Ի տարբերություն 2018-ի, 2019-ին ֆիշինգի ամենամեծ բաժինը կազմակերպությունների «Բանկեր» խմբին է հասել։ 2019-ին այն ավելացել է 5,46%-ով եւ կազմել 27,16%։ Նախորդ տարվա առաջատար «Համացանցային պորտալներ» խումբը տեղափոխվել է երկրորդ տեղ, դրա բաժինը նվազել է 3,6 %-ով եւ 2019-ին կազմել 21,12%։ «Վճարային համակարգեր» խումբը մնացել է երրորդ տեղում, դրա բաժինը 2019-ին կազմել է 16,67% (2,65% նվազում)։«Ֆիշինգի զոհ չդառնալու համար փորձագետներն օգտատերերին առաջարկում են միշտ ստուգել նամակն ուղարկողի հասցեի եւ դրա պարունակած հղման իսկությունը. եթե վստահ չեք դրանց բարեհուսության հարցում, պետք չէ դրանք բացել։Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որեւէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, անհրաժեշտ է անհապաղ փոխել այն։ Անհրաժեշտ է օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարեւոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ)։ Հարկ է հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։ Պարտադիր է օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա փորձի անցնել խարդախ կայք, եւ կարգելափակի այն»,- նշված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 2811