Երեւան, 25 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայաստանի բանկային հատվածն ամբողջությամբ սեփականաշնորհված է եւ վերապրել է առաջնային կոնսոլիդացիան, ինչը նախորդել է 2005 թվականի կեսին կապիտալի նվազագույն չափի նկատմամբ պահանջների ավելացմանը”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է 2007 թվականի ընթացքում անցումային գործընթացի վերաբերյալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) զեկույցում: “2006 թվականի հունվարին տեղի է ունեցել Հայաստանի Կենտրոնական բանկի ներքո բանկային եւ ոչ բանկային հսկողության համախմբումը, եւ այսօր այդպիսի հսկողությունն ընդգրկում է ավելի քան 400 ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, բրոքերային ընկերություններ ու փոխանակման կետեր: Դա նպաստել է ոչ բանկային ֆինանսական միջնորդների ողջամիտ չափանիշների բարձրացմանն ու հանգեցրել է մի քանի արտոնագրերի ետ կանչմանը: 2006 թվականին ներդրվել է ավանդների ապահովագրման համակարգը, եւ բանկերն անցել են Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին: Ընդհանուր առմամբ, բանկերը լավ կապիտալիզացված են, ունեն իրացվիլիության եւ շահութաբերյան բարձր մակարդակ, իսկ վարկային փաթեթների որակը մնում է համեմամտաբար բարձր: Դրա հետ մեկտեղ ֆինանսական հատվածին պակասում է դիվերսիֆիկացիան, իսկ ոչ բանկային ֆինանսական հատվածը մնում է փոքր: Մեծացել են մասնավոր վարկավորման աճի տեմպերը, հատկապես սպառողական եւ հիփոթեքային վարկերի առումով, սակայն տնտեսության մեջ վարկային գործունեության ընդհանուր բաժինը նախկինի պես կազմում է ՀՆԱ 10%-ից պակաս”,- նշվում է զեկույցում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6307