IDBank-ը գործարկել է «Ռոքեթ վարկ» ծառայությունը

11.04.2020 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #«Ռոքեթ վարկ» #Idram
IDBank-ը գործարկել է «Ռոքեթ վարկ» ծառայությունը, որը հնարավորություն կտա առանց տնից դուրս գալու հրթիռային արագությամբ ստանալ մինչեւ 5 մլն դրամ վարկ։

Ինչպես նշել են բանկում, ծառայությունը հասանելի է ինչպես IDBanking.am առցանց հարթակի, այնպես էլ Idram հավելվածի միջոցով։

«#Մնատանը, իսկ եթե գումար է անհրաժեշտ օգտվիր IDBank-ի ակնթարթային «Ռոքեթ» վարկից անմիջապես Idram հավելվածից։

Ցանկացած պահին, ցանկացած վայրից անհրաժեշտ է ընդամենը կատարել մի քանի պարզ քայլ, եւ վարկի գումարը Ձեր հաշվին է․ չկան թաքնված միջնորդավճարներ, վարկի գումարը կարելի է փոխանցել ցանկացած այլ հաշվի կամ քարտի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը նշել է, որ հաշվի առնելով ներկայիս պայմաններում թվային գործիքների եւ պրոդուկտների արդիականությունը այս առաջարկով բանկը համալրել է արդեն առկա թվային գործիքակազմը։

«Բարեբախտաբար մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք հեռավար ծառայությունների ամբողջական գործիքակազմ` 250-ից ավելի ծառայությունների դիմաց վճարումներից մինչեւ առցանց վարկ ստանալու հնարավորություն՝ IDBanking.am առցանց հարթակի եւ Idram հավելվածի միջոցով։ «Ռոքեթ վարկի» առավելություններից մեկն այն է, որ անգամ չլինելով Բանկի հաճախորդ՝ Idram հավելվածի միջոցով վարկի հայտը ներկայացնելու գործընթացում կարելի է անցնել լիարժեք հեռավար նույնականացում եւ առանց Բանկ այցելելու ստանալ վարկը։ Վարկի գումարով անմիջապես Idram հավելվածից հաճախորդները կարող են կոմունալների, բազմաթիվ ծառայությունների, օնլայն եւ օֆլայն խանութներում հեռավար վճարումներ, խանութներում ապրանքների եւ ծառայությունների դիմաց՝ QR եւ NFC վճարումներ կատարել»,- նշել է Տաթեւիկ Հովհաննիսյանը։

«Եթե դեռեւս չունեք Idram հավելված, ապա ներբեռնեք այն App Store-ից կամ Google Play-ից եւ օգտվեք հեռավար ամբողջական գործիքակազմից։

«Ռոքեթ վարկի» վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ»,- նշել են բանկում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Դիտում՝ 10566
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW