ՏՄՊՊՀ նախագահը խոսել է հացի գնի ուսումնասիրությունից

11.04.2020 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՄՊՊՀ. Գեղամ Գեւորգյան
Երեւանում եւ մարզերում խոշոր տնտեսվարող սուբյեկտների մոտ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարենային ապրանքների պաշարների մասով անհանգստացնող երեւույթներ գոյություն չունեն։

Այս մասին ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով անմիջապես գների բարձրացում չի եղել, իսկ վերջին երկու օրերին գների նվազման լավ դինամիկա է նկատվել, սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ ուսումնասիրություններն սկսել են փետրվարի 26-ից։

«Տեղական արտադրության գները նվազել են՝ պայմանավորված սեզոնային բնույթով, օրինակ՝ լոլիկն ու վարունգը, ինչը տրամաբանական է։ Այլուրը 5 դրամով նվազել է։ Հացի գինը Երեւանի խոշոր ցանցերում չի փոփոխվել»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Վանաձորում հացի գնի թանկացմանը՝ Գեղամ Գեւորգյանն ասել է, որ այնտեղ՝ համեմատած Հայաստանի մյուս քաղաքների հետ, հացն ամենաէժանն է։

«Թանկացումը կապված է եղել մի քանի խնդիրներ հետ, որոնք այժմ ուսումնասիրվում ենք. պատճառներից են ալյուրի թանկացումը, հացի փաթեթավորումը, քանի որ այս օրերին օգտագործել են առավել պաշտպանված փաթեթավորում, սակայն հիմնական պատճառը կապված է եղել սպառման ծավալների նվազման հետ»,- ասել է նա։
Դիտում՝ 1579
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW