Կարեւորելով երկրի տնտեսական ակտիվության խթանումը՝ IDBank-ը կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում սկսում է վարկային հայտերի ընդունումը։Ինչպես նշել են բանկում, ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու տնտեսավարողներին` նրանց հնարավորություն տալով ներգրավել մատչելի ֆինանսական ռեսուրսներ, որոնք կօգտագործվեն նոր մարտահրավերների պայմաններում գործունեության շարունակականությունն ապահովելու համար։ Վարկերը համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման սկզբունքով տրամադրվելու են իրավաբանական անձանցեւ անհատ ձեռնարկատերերին։ Վարկային միջոցների տրամադրման պայմանները սահմանվում են կառավարության տնտեսական աջակցության կոնկրետ միջոցառումից, ինչպես նաեւ վարկային միջոցների տրամադրման նպատակներից կախված։ Բանկի կողմից հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման, սպասարկման եւ այլ միջնորդավճարներ չեն գանձվելու։«Արտոնյալ պայմաններով վարկերից օգտվելու համար վարկառուներն արդեն իսկ կարող են առցանց դիմում ներկայացնել բանկ այս հղումով՝ ընտրելով «Վարկեր» թեման եւ լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը, ինչպես նաեւ businesssupport@idbank.am էլ. փոստի հասցեով։Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել +374 77 04 40 99 հեռախոսահամարովկամ այցելել Բանկի պաշտոնական կայքէջ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 11858