Մեկնարկել է հղիներին ուղղված ծրագիրը
10.04.2020 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.forumdaily.com/

Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական եւ ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում եւ ում ամուսինը 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ եւ չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020թ. մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է:
Աջակցություն կարող են ստանալ նաեւ այն հղի կանայք, ովքեր միայնակ են՝ չունեն ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված են կամ ամուսինը մահացած է եւ 2020 թ. մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:
Ծրագրի շահառուները կարող են անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկեր, առձեռն, միանվագ ստանալ գումարը: Այն չի կարող արգելանքի տակ դրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել՝ շահառու դրամական պարտավորությունների դիմաց:
Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, ապա այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:
Ստուգելու համար՝ արդյոք անձը հանդիսանո՞ւմ է աջակցության ծրագրի շահառու, անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am կայք, ընտրել Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ պատուհանը, այնուհետեւ՝ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 7-րդ միջոցառում պատուհանը, այնուհետեւ՝ սեղմել Ծրագրի շահառուներ կոճակը: Լրացրել անունը, ազգանունը, ՀԾՀ (սոցքարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: