Հայբիզնեսբանկը միացել է տնտեսվարողներին օժանդակելու նախաձեռնությանը

09.04.2020 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ
Հայբիզնեսբանկը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի հաճախորդներ եւ գործընկերներ,

Հայբիզնեսբանկը  շարունակում է մնալ բիզնեսի հավատարիմ գործընկեր եւ միանում է ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում իրականացվող՝ ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության նպատակով տրամադրվող օժանդակության ծրագրերին:

Ծրագրերի պայմաններին եւ չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետեւյալ հղումով:

Ծրագրերի պահանջներին բավարարող տնտեսվարողները դիմում կարող են ուղարկել info@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեին կամ դիմել բանկի մոտակա մասնաճյուղ։

Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կարող ենք օժանդակել  տնտեսվարողներին եւ նպաստել տնտեսության շարունակական զարգացմանը»:  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1575

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW