2008 թվականի հունվարին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 9.9%

25.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 25 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2008 թվականի հունվարին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 9.9%:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2008 թվականի հունվարին կազմել է 101 207.9 մլն դրամ:

2008 թվականի հունվարին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 51 726.2 մլն դրամ ` 2007 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 14.5%-ով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2008 թվականի հունվարին 2007 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 25.6%-ով` կազմելով 84 355 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 22.6%-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 61 239 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 104 297 դրամ (աճը` 25.0%):
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6266

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW