Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2008 թվականի հունվարին աճել է 29.4%-ով

25.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.2008 թվականի հունվարին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 103.3 մլրդ դրամ, կամ $336.9 մլն` 2007 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 29.4%-ով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2008 թվականի հունվարի ընթացքում արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 18.7 մլրդ դրամ կամ $61.0 մլն, ներմուծման ծավալը` 84.6 մլրդ դրամ կամ $275.9 մլն:

Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2008 թվականի հունվարին կազմել է 65.9 մլրդ դրամ կամ $214.9 մլն:

Դիտում՝ 6524

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW