ՏԶՆԿ-ն վերլուծել է Հայաստանի համախառն արտաքին պարտքի դինամիկան

07.04.2020 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԶՆԿ #արտաքին պարտք
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) վերլուծություն է ներկայացրել, որտեղ անդրադարձել է Հայաստանի համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ. դինամիկային:

Վերլուծության համաձայն՝ ՀՀ համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ. դիրքերը (ժամանակաշրջանի վերջի դրությամբ) փաստում են այն մասին, որ համախառն արտաքին պարտքը 2019-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 11,8%-ով կամ $1,29 մլրդ-ով` կազմելով շուրջ $12,2 մլրդ:

- ՀՀ կառավարության արտաքին պարտքը 2019-ին՝ 2018-ի համեմատ ավելացել է շուրջ $338.7 մլն-ով` կազմելով շուրջ $ 5,43 մլրդ:

- Առեւտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներից ներգրավված փոխառությունների գծով արտաքին պարտքը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցել է $618,8 մլն-ը` կազմելով $3,13 մլրդ:

- Տնտեսության այլ հատվածների` ֆինանսական ձեռնարկությունների, ընկերությունների, տնային տնտեսությունների եւ այլնի կողմից ոչ ռեզիդենտներից ստացված փոխառությունների գծով արտաքին պարտքը 2018-ի ցուցանիշին գերազանցում է $280,48 մլն-ով՝ կազմելով $1,12 մլրդ:

- Հայաստանի մասնավոր ձեռնարկությունների կողմից պարտքային գործիքների միջոցով ուղղակի ներդրողներից, փոխկապակցված ընկերություններից ներգրավված օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով պարտքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը $109,3 մլն՝ կազմելով $1,9 մլրդ:

- ՀՀ Կենտրանոկան բանկի արտաքին պարտքը անկում է արձանագրել 2019-ին նախորդ տարվա համեմատ` կազմելով $617 մլն:  

«Դիտարկվող ժամանակահատավածում համախառն արտաքին պարտքն ավելացել է 11,8%-ով` կազմելով շուրջ $12,2 մլրդ: Պարտքի կառուցվածքում ՀՀ կառավարության արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 44,5%:

Հայաստանում եւ այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսական աճի տեմպի դանդաղումը կազդի ընկերությունների եւ տնային տնտեսությունների եկամուտների վրա, ինչպես նաեւ դրամի արժեզրկումը (որոշակի սահմանը գերազանցող արժեզրկում գրանցվելու դեպքում) դոլարի հանդեպ կարող է ընկերություններին եւ տնային տնտեսություններին խոցելի դարձնել արտարժույթային ռիսկի հանդեպ, հատկապես, եթե պարտավորությունները ստանձնվել են կարճաժամկետ հատվածի կտրվածքով:

Սա իր հերթին բացասաբար կազդի Հայաստանի բանկերի եւ վարկային կազմակերպությունների վրա, որի արդյունքում կարող է գրանցվել անհուսալի վարկերի քանակի եւ ծավալների աճ:  Արժութային ռիսկի հանդեպ խոցելի է նաեւ ՀՀ կառավարությունը, որի արդյունքում կգրանցվի պարտքի մեծության աճ:

Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղումը կհանգեցնի բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների կրճատմանը, որի պարագայում ՀՀ կառավարությունը ներքին պարտքի ավելացման շնորհիվ կսպասարկի արտաքին պարտքը»,- ամփոփել են ՏԶՆԿ-ում:
Դիտում՝ 1885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW