«Մնա տանը, վճարիր եւ փոխանցիր անհպում»,- ասում են Idram-ն ու IDBank-ը եւ շուկային ներկայացնում անձնական ֆինանսների կառավարման ոլորտում նմանը չունեցող ամբողջական գործիքակազմ, որը «նոր նշաձող է սահմանում ֆինանսական շուկայում»։ Բանկում նշել են, որ Wallet and Banking կարգախոսով երկու ընկերությունների համատեղ թվային հարթակն առաջարկում է համալիր ծառայություններ, իսկ դա նշանակում է, որ Ձեր առօրեական ֆինանսական բոլոր գործարքները կարող եք կատարել առանց տնից դուրս գալու, որը առավել կարեւոր է ներկա իրավիճակում։ Այսպիսով, Idram հավելվածով եւ idbanking.am հարթակով հնարավոր է՝ - Առցանց դառնալ հարթակի հաճախորդ՝ անցնելով հեռահար նույնականացում հաշված վայրկյանների ընթացքում,- Օգտվել QR եւ NFC տեխնոլոգիաներով անհպում վճարման մոտ մեկ տասնյակ լուծումներից, որոնք լիովին բացառում են կանխիկ գումարի հետ շփումը եւ, առհասարակ, դրա անհրաժեշտությունը։ Այս պահին արդեն կարող եք օգտվել 2,000-ից ավել վաճառակետերից, այդ թվում՝ սուպերմարկետներից, դեղատնային եւ առաքման գրեթե բոլոր ցանցերից ու ծառայություններից, սննդի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերից՝ հեռահար վճարման տարբերակով։- Կատարել գնումներ ավելի քան 200 առցանց խանութներից մի քանի պարզագույն քայլով,- Կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 250 ծառայությունների դիմաց՝ կոմունալ, հեռահաղորդակցություն, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում եւ մի շարք այլ ծառայություններ։- Ավտոմեքենայի համար վճարումներ կատարել, եւ կնքել ԱՊՊԱ պայմանագրեր՝ ցանկացած ապահովագրական ընկերության հետ,- Ցանկացած բանկային քարտ կցել Idram դրամապանակին, եւ գործարքներ իրականացնել,- Idram հաշիվների միջեւ, ինչպես նաեւ Idram-ից Rocket քարտ փոխանցումներ կատարել առանց միջնորդավճարի,- Գումարի վերադարձ (քեշբեք) ստանալ՝ գործընկերների մոտ անհպում վճարումներ իրականացնելիս (գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ),- Բանկային քարտ պատվիրել անմիջապես հավելվածից,- Բացել խնայողական, ընթացիկ հաշիվներ, նաեւ արտարժույթով,- Մինչեւ 5,000,000 դրամ հրթիռային արագությամբ վարկ ստանալ, վարկերի մարումներ եւ բանկային փոխանցումներ իրականացնել հաշված վայրկյանների ընթացքում,- Արագ փոխանցումների համակարգով գումար ստանալ Ձեր նախընտրած բանկային կամ քարտային հաշվին մի քանի գործողությամբ:Այս ծառայություններից օգտվելիս վճարման եղանակ կարող է հանդիսանալ ինչպես դրամապանակի հաշվեկշիռը, այնպես էլ կցված ցանկացած բանկային քարտը, իսկ IDBank-ի հաճախորդ լինելու պարագայում՝ նաեւ Ձեր բանկային ցանկացած հաշիվը։ #Մնացեքտանը. թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար պետք է ներբեռնել հավելվածը եւ անցնել հեռահար նույնականացում։ «Մենք դեռեւս անցած տարի հայտարարեցինք IDBank-ի հետ համատեղ բաց թվային հարթակի գործարկման մասին, որի առաջին պրոդուկտներից էր Rocket քարտը։ Wallet and Banking-ը այդ հարթակի զարգացման մյուս մակարդակն է, ժամանակի հրամայականն է եւ մեր բազմաթիվ հաճախորդների ամբողջական պահանջմունքները բավարարելու միակ ուղին։ Սա մեկ միասնական գործիք է բոլոր տեսակի վճարային, փոխանցումների եւ այլ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար, որն ամբողջովին բացառում է բանկեր հաճախելու, կանխիկի հետ շփվելու եւ անձնական ֆինանսների կառավարման գործընթացում ֆիզիկապես ներգրավված լինելու անհրաժեշտությունը: Ի դեպ, մենք օրեր առաջ Idram հաշվից մեկ այլ Idram հաշվին կատարվող փոխանցումների միջնորդավճարը չեղարկեցինք` նպաստելով նաեւ անկանխիկ փոխանցումների հավելյալ խրախուսմանը. դա միմյանց գումար փոխանցելու ամենահարմար գործիքներից մեկն է այս պահին», - տարածած հաղորդագրության մեջ նշել է Idram ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը` եւս մեկ անգամ հայտնելով, որ Idram-ը նման ձեւաչափով համագործակցությունների համար բաց է բոլոր հետաքրքրված ֆինանսական կառույցների համար։ IDBank-ի թվային Բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը նշել է, որ բանկի հաճախորդներն արդեն տեւական ժամանակ է օգտվում են հարթակում տրամադրվող բանկային ծառայություններից, որոնց ցանկը, սակայն, ավելի ամբողջացավ։ «Եթե Ձեզ անհրաժեշտ է քարտ պատվիրել, վարկ ստանալ կամ մարել, խնայողական կամ ընթացիկ հաշիվ բացել, կառավարել Ձեր հաշիվները ու ստանալ մի շարք այլ բանկային ծառայություններ, ապա այդ ամենն արդեն հասանելի է ցանկացած պահին եւ ցանկացած վայրում՝ Idram հավելվածի եւ idbanking.am հարթակի միջոցով մի քանի պարզագույն քայլով։ Ես վստահորեն եւ հաճույքով կարող եմ նշել, որ մեր համագործակցության ձեւաչափը Idram-ի հետ Հայաստանյան շուկայում առաջին բաց բանկինգի (open banking) օրինակն է, եւ մեր հաճախորդներին Idram-ի եւ IDBank-ի հետ համագործակցության շրջանակում շուտով սպասվում են այլ հաճելի նորություններ եւս։ Հարթակի օգտատերերին խորհուրդ եմ տալիս հետեւել թարմացումներին՝ նոր առավելություններից առաջինն օգտվելու համար»,- ասել է Սերգեյ Առաքելյանը։«IDBank-ի եւ Idram-ի միասնական թվային հարթակն, այսպիսով, Ձեր անձնական ֆինանսների հեռավար կառավարման ամենալայն գործիքակազմն է»,- ասված է հաղորդագրությունում: Idram-ն ու IDBank-ը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 10790