Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

30.03.2020 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#կենսաթոշակ #կորոնավիրուս
2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից:

Կառավարությունում հիշեցրել են, որ հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:
Դիտում՝ 987

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW