Ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային թռիչքը։ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ Հայաստանի քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ Հայաստանում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: 18.03.2020 | 13:33 Հայտնի է չեղարկված թռիչքների ցանկը Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձիք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, եւ համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) եւ/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:«Բոլոր ցանկացողներին խնդրում ենք նաեւ գրանցվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում՝ - Էլ․ փոստ՝ armconsulateukraine@mfa.am- Թեժ գիծ՝ +380733737447Հասանելի է նաեւ Viber եւ WhatsApp հավելվածներով։Կամ Օդեսայում գլխավոր հյուպատոսություն՝-Էլ․ փոստ՝ armgenconsulateodessa@mfa.am- Թեժ գիծ՝ +380487039178Viber/ WhatsApp` +380683008877»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1311