Արցախբանկը դիմում է ֆիզիկական եւ իրավաբանական անձ վարկառուներին

17.03.2020 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախբանկ #վարկեր #մարումներ
Ելնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից ՝ Արցախբանկը հայտարարում է.

Ֆիզիկական անձ-վարկառուների գծով.

- Մինչեւ 2020թ. մայիսի 1-ը բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները  չկատարելու դեպքում որեւէ տույժ եւ տուգանք չի կիրառվելու եւ նշվածը պայմանագրային հարաբերությունների խախտում չի համարվելու: Տվյալ դեպքում չմարված վարկային պարտավորությունները կհաշվարկվեն եւ կբաշխվեն վարկի մնացած ամիսների վրա: Նոր ժամանակացույցները վարկառուները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

- Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի՝ իրենցից անկախ հանգամանքների բերումով բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան 2020թ. մայիսի 1-ից մինչեւ 2020թ. հունիսի 1-ը, կարող են դիմել բանկին մինչեւ 2020թ. ապրիլի 30-ը՝ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարներով` (Արցախում՝ (+374 47)97-13-50, Երեւանում՝ (+374 94)05-50-46) կամ ուղարկելով վերանայման հայտ info@artsakhbank.am հասցեով: Տվյալ դեպքում բանկը, դիտարկելով վերջիններիս հայտերի հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով  անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:

- Բանկը միաժամանակ հորդորում է եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին, հնարավորության դեպքում, իրականացնել իրենց վարկերի գծով վճարումները՝ ապագա մարումների բեռը թեթեւացնելու նկատառումներից ելնելով:

Իրավաբանական անձ-վարկառուների գծով.

- Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի, հանրային սննդի ոլորտի եւ այլ առնչվող/հարակից/փոխկապակցված ոլորտներում գործող իրավաբանական անձ, ինչպես նաեւ՝ անհատ ձեռնարկատեր հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքներից ելնելով, որի հետեւանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել բանկ՝ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարներով` (+374 47)94-19-94, (+374 47)97-09-94 կամ ուղարկելով վերանայման հայտ info@artsakhbank.am հասցեով:

Տվյալ դեպքում բանկը, դիտարկելով  վերջիններիս հայտերի հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով  անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:
Դիտում՝ 14769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW