Յունիբանկը սահմանում է վարկերի մարման ազատ գրաֆիկ

17.03.2020 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #վարկեր #մարում
Հաշվի առնելով Հայաստանում արտակարգ դրություն սահմանելու փաստը՝ ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների համար մինչեւ 2020թ. ապրիլի 14-ը Յունիբանկում սահմանվում է վարկերի մարման ազատ գրաֆիկ:

Ըստ այդմ, ֆիզիկական անձիք իրենց վարկերի մարումները մինչեւ ապրիլի 14-ը կարող են կատարել ցանկացած այլ օր: Այդ ժամանակահատվածում նրանք չեն համարվի ժամկետանց եւ չեն դասակարգվի, ինչպես նաեւ` չեն կիրառվի տույժեր եւ տուգանքներ:

Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների նկատմամբ բանկը կցուցաբերի անհատական մոտեցում:

«Միաժամանակ, հորդորում ենք հնարավորության դեպքում իրականացնել վարկերի գծով վճարները` ըստ գործող ժամանակացույցի, որպեսզի հետագայում խուսափեք վարկային բեռի ավելացումից:

Հայտնում ենք նաեւ, որ այս պահին Յունիբանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են իրենց բնականոն աշխատանքը»,- նշել են բանկում:
Դիտում՝ 4106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW