Հայբիզնեսբանկ. Քարտից քարտ արագ փոխանցման հնարավորություն

27.02.2020 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #քարտ #փոխանցում
Հայբիզնեսբանկը, քայլելով ժամանակին համընթաց, իր քարտապանների համար եւս մեկ նորամուծություն ունի:

«Այսուհետ Հայբիզնեսբանկի քարտապանները հնարավորություն ունեն կատարել քարտից քարտ փոխանցումներ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների տարածքում գործող բոլոր բանկերի բանկոմատների միջոցով (բացառությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի)»,- ասված է հաղորդագրությունում:

Քարտից քարտ փոխանցումները կարող են կատարվել ինչպես Հայբիզնեսբանկի, այնպես էլ Հայաստանի եւ Արցախի տարածքում գործող այլ բանկերի քարտերին (բացառությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի), ընդ որում՝ 24/7 ռեժիմով:

«Հայբիզնեսբանկը, առաջնորդվելով մշտապես հասանելի լինելու սկզբունքով, շարունակում է կատարելագործել իր ծառայությունները՝ հաճախորդների հարմարավետությունն ապահովելու եւ ժամանակը խնայելու նպատակով:

Քարտից քարտ փոխանցումների համար կգանձվեն բանկում գործող սակագների համաձայն սահմանված միջնորդավճարները:

Օգտվի՛ր քարտիդ առավելություններից»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 12114

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW