ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում ներդրումների աջակցման համակարգերն ավելի արդյունավետ դարձնելու խնդիր կա:«Այդ առումով վերջին մեկ տարվա ընթացքում կայացրել ենք որոշումներ: Իհարկե, որոշումներն իրենց կենսունակությունը պետք է ցույց տան պրակտիկայում, իրական կյանքում»,- ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնում (նախկինում՝ ՓՄՁ ԶԱԿ) անցկացված խորհրդակցության ժամանակ նշել է վարչապետը:Ներդրումների աջակցման կենտրոնի ղեկավար Լեւոն Օհանեսյանը զեկուցել է, որ կենտրոնը ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղական եւ օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կենտրոնի հետագա գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ եւ ճանապարհային քարտեզ՝ հետագա ծրագրերն առավել նպատակային իրականացնելու համար: Tweet Դիտում՝ 3008