JTI-ը կրկին ճանաչվել է որպես լավագույն գործատու Հայաստանում

20.02.2020 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#JTI
JTI (Japan Tobacco International) ընկերությունը ճանաչվել է որպես 2020 Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ համաշխարհային մակարդակով:

Լավագույն գործատու ճանաչված ընկերությունները հանձնառություն են ստանձնում իրենց աշխատակիցներին առաջարկել գերազանց աշխատանքային պայմաններ՝ շնորհիվ անձնակազմի կառավարման առաջադեմ փորձառության։

JTI-ն հավաստագրվել է որպես Լավագույն գործատու յոթերորդ տարին անընդմեջ:

«Լավագույն գործատուի հեղինակավոր մրցանակը ճանաչում է այն բարձր չափանիշները, որոնք մենք սահմանում ենք ինքներս մեր հանդեպ եւ մեր նվիրվածությունը ստեղծելու բացառիկ միջավայր աշխատակիցների համար: Մեր նպատակը շարունակական բարելավման եւ նորարարության ապահովումն է, որպեսզի մեր կազմակերպությունը շարունակի մնալ դիմորդների համար ցանկալի գործատու»,- ասել է JTI-ի Բելառուսի եւ Կովկասի գլխավոր տնօրեն Կոնստանտին Ֆյոդորովը:
Դիտում՝ 7024

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW