Ռուսաստանի Կենտրոնական բանկը կվաճառի իրեն պատկանող Սբերբանկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (50% +1 բաժնետոմս) կառավարությանը:Ինչպես հաղորդում է RBC-ն, պետությունը նախատեսում է գնել բաժնետոմսերը շուկայական գնով: Այդ նպատակներին կուղղվեն Ազգային բարեկեցության հիմնադրամի իրացվելի միջոցները: Վաճառքը տեղի կունենա փուլերով: Վաճառվող փաթեթի արժեքը ներկա դրությամբ կկազմի մոտ 2,7 տրլն ռուբլի (շուրջ $43 մլրդ):Սբերբանկի վաճառքը, որը, ի տարբերություն պետական բանկերի մեծամասնության, պատմականորեն պատկանում է ԿԲ-ին, այլ ոչ թե կառավարությանը, քննարկվում էր մի քանի տարի:ԿԲ-ի մոտ կա շահերի բախում. վերջինս համատեղում է բաժնետիրոջ, կարգավորչի եւ վերահսկող մարմնի դերերը, նշված է ՌԴ Ֆինանսների նախարարության հաղորդակցությունում: Իսկ Սբերբանկի բաժնետոմսերի վաճառքը «հնարավորություն կտա վերացնել հարցերը»:Սբերբանկի գործող ռազմավարությունն ավարտվում է 2020թ., եւ բանկը պետք է համաձայնեցնի եռամյա նոր փաստաթուղթը նոր բաժնետիրոջ հետ:Ներկայիս ռազմավարության հիմնական խնդիրներն ուղղված են Սբերբանկի էկոհամակարգի ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ բանկի՝ ՏՏ ընկերության վերածվելուն, որն ի վիճակի կլինի մրցակցել այնպիսի տեխնոլոգիական հսկաների հետ, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը եւ Facebook-ը:Սակայն նման մոտեցումը քննադատության էր արժանանում ԿԲ-ի կողմից. կարգավորչի կարծիքով՝ բանկերը չպետք է ստեղծեն էկոհամակարգեր, քանի որ դա կարող է բացասաբար ազդել մրցակցության վրա՝ խոչընդոտներ ստեղծելով ֆինանսական ծառայությունների այլ մատակարարների համար:Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը զգուշացնում էր, որ կարող է թողնել բանկի ղեկավարի պաշտոնը, եթե հիմնական բաժնետիրոջ փոփոխության պատճառով ռազմավարությունը ստիպված լինեն փոխել: Փորձագետների կարծիքով՝ եթե փաթեթի փոխանցումը կապված է նրա հետ, որ կառավարության մոտ կա Սբերբանկի ռազմավարության զարգացման սեփական տեսլականը, ապա բանկի ղեկավարության փոփոխությունը շատ հնարավոր է: Դեռեւս հասկանալի չէ, թե կընդունվի արդյոք էկոհամակարգի ստեղծման գաղափարախոսությունը կառավարության կողմից, քանի որ այն էական ներդրումներ է պահանջում: Tweet Դիտում՝ 6334